Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.

Լեհաստանի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

85
Այսօր, 09:54
Լեհաստանի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին շտապ խորհրդակցություն է հրավիրել քաղաքական բոլոր ուժերի հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու համար։ Իրավիճակը սրվել է ուրբաթ օրը, երբ դատարանի կայքում հայտնվել է հայտարարություն՝ տրիբունալի ղեկավար Բոգդան Շվենչկովսկու և տեղակալ Բարտլոմեյ Սոչանսկու լիազորությունները կասեցնելու մասին։ Դատավոր Աննա Կորվին-Պիոտրովսկան իրեն հռչակել է կառույցի նոր ղեկավար և սահմանափակել շենք ելումուտը՝ վկայակոչելով անձնակազմի անվտանգությանը սպառնացող վտանգը։

Վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարությունը փորձում է փոխել դատական համակարգը՝ ընդգրկելով նոր դատավորների, մինչդեռ նախագահ Կարոլ Նավրոցկին հրաժարվում է ճանաչել նրանց լիազորությունները։