Երևան`   +11 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2026 թ.

«Ասել, որ սա անակնկալ դիրքորոշում էր, ակնհայտորեն՝ ոչ»․ Տիգրան Աբրահամյան

57
Այսօր, 10:12
«Ասել, որ սա անակնկալ դիրքորոշում էր, ակնհայտորեն՝ ոչ»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանության օթյակից բռնություն քարոզող, խրախուսող և քաջալերող կառավարիչը ԱԺ-ում սադրանքն ու անկարգությունը գովերգելով՝ միայն տեղի ունեցածի վերաբերյալ իր գնահատականը չէր արտահայտում:
Վերջինս այդ ամենը հռչակում է որպես «աշխատանքային գործելաոճ»՝ գրեթե անթաքույց հայտարարելով, որ առաջիկայում ևս ներքաղաքական խնդիրները լուծելիս առաջնորդվելու են բռնությամբ և ճնշումներով:
Ասել, որ սա եզակի դեպք էր կամ անակնկալ դիրքորոշում, ակնհայտորեն՝ ոչ:
Սակայն առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում, որոնք ցանկացած պարագայում աշխատելու են պետության դեմ»։