Հայտնի հետախույզ Կանդազի վերջին մարտը
«Հետք»-ը գրում է. «Մարտակերտ քաղաքի մոտակայքում գտնվող Պուշկեն յալ կոչվող տեղամասի դիրքերի պաշտպանությունն իրականացնում էին Արցախի Ազգային անվտանգության ծառայության 3-րդ վարչության հատուկ ջոկատայինները։ Այս ստորաբաժանման հրամանատարը գնդապետ Արթուր Ավանեսյանն էր՝ Կանդազը։ Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ Կանդազի հատուկ նշանակության ջոկատը Պուշկեն յալի պաշտպանությունը սկսել էր իրականացնել 2021 թվականից։ Ջոկատը բաղկացած էր 35 հատուկ ջոկատայիններից։ «Սահմանի վրա ձեւավորվեցին նոր դիրքեր։ 2020 թվականից հետո Ազգային անվտանգության ծառայությունում սկսվեցին վարչություններ ձեւավորվել՝ արագ արձագանքման, հատուկ գործողությունների, ԱԹՍ-ների եւ այլն։ Ու տենց, լավ գործը գնում էր ու ահագին առաջընթաց ունեցանք երկու տարվա ընթացքում։ Այդ ստորաբաժանումները համալրվեցին՝ ճիշտ է ոչ ամբողջությամբ։ Բայց եթե էդպես շարունակվեր, երեւի հինգ տարի հետո ԱԱԾ ստորաբաժանումները, կարծում եմ, կփոխարինեին Պաշտպանության բանակին։ Ափսոս չհասցրին, դա էլ չհասցրինք»,- ասում է Ավանեսյանը։ Արցախի ԱԱԾ-ում ձևավորված վարչությունների սկզբնական նպատակը զորքի պատրաստումն էր, վարժանքների անցկացումը։ Սակայն, հետագայում զորքի քիչ թվաքանակով պայմանավորված՝ այս ստորաբաժանումները սկսեցին իրականացնել սահմանի տարբեր հատվածների, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների պահպանությունը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կեսօրին Պուշկեն յալում գտնվող դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը։ «Այդ օրը սովորական օրերից մեկն էր մինչեւ կեսօր։ Կեսօրից դիրքերից զանգեցին, ասացին, որ հակառակորդն արդեն լիցքավորում է հրանոթները։ Դա արդեն նորություն էր։ Համար մեկ տվեցի զորքին»,- պատմում է Կանդազը։ Ավանեսյանը մի խմբի ուղարկել է դիրքեր՝ օգնության։ Այդ ընթացքում հակառակորդը սկսել է հրետակոծել դիրքերը։ «Սկսեցին բոլոր բլոկպոստերը գրավել, հրետակոծել Մարտակերտը։ Հետո հասկացա, որ զորքս շատ քիչ էր, ռեզերվային ուժերից, մեր թիկունքայիններից բարձրացրի բոլորին դիրքեր։ Եթե հակառակորդին հաջողվեր գրավել Պուշկեն յալը և անցնել մեր թիկունք, Մարտակերտը կհայտնվեր շրջափակման մեջ»,- ասում է Կանդազը։ Գնդապետ Ավանեսյանը նաև դիպուկահարների է տեղափոխել Պուշկեն յալ՝ ապահովելու առաջնագծում կռվող հատուկջոկատայինների թիկունքը։ Ավանեսյանի խոսքով դիպուկահարները կատարել են իրենց առջև դրված խնդիրը։ Դիպուկահարների օգնությամբ 2 անգամ հնարավոր է եղել հետ մղել հակառակորդի գիշերային երկու գրոհները։ Հրետակոծության առաջին ալիքից հետո՝ հինգ րոպե անց, ադրբեջանական բանակի հետևակը անցել է հարձակման։ Սկսվել է մերձամարտ Պուշկեն յալի դիրքապահների և ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների միջև։ Կանդազի խոսքով՝ նախկինում հրետակոծությունից 25-30 րոպե հետո էր սկսվում հետևակի առաջխաղացումը։ «Ադրբեջանցիները մտան դիրք, ու սկսվեց կռիվը։ Առաջին 10-15 րոպեում շատ էին գալիս, տղերքը սկսեցին նռնակներ գցել։ Տեսան, որ արդեն չեն կարում մտնեն դիրք, նահանջեցին։ 7 դիակ թողեցին մեր դիրքում»,- հիշում է հետախույզը։ Ադրբեջանցիների նահանջից հետո, Ավանեսյանի հրամանով, սկսել են աշխատել անօդաչու թռչող սարքերը։ Սկզբում՝ մոտ 40 րոպե, կարողացել են անօդաչուներով նռնակներ նետել հակառակորդի վրա, հետո, հավանաբար, ռադիոէլեկտրոնային պաշտպանության (ՌԷՊ) կայանի աշխատելու հետևանքով հնարավոր չի եղել ԱԹՍ-ները օդ բարձրացնել։ ԱԹՍ-ների աշխատանքի հետևանքով ավելացել են հակառակորդի մարդկային կորուստները և հարձակումը ժամանակավորապես դադարել է։ Հարձակման երկրորդ ալիքն ավելի ուժգին է եղել։ Հասկանալով, որ իրավիճակը լուրջ է, և առավելությունը կարող է ամեն պահի անցնել հակառակորդի կողմը՝ գնդապետ Ավանեսյանը կապվել է հրետանային բրիգադի հրամանատար Դավիթ Ղազարյանի հետ։ Նա Ղազարյանին խնդրել է հրետակոծել Պուշկեն յալի դիմաց գտնվող ադրբեջանական դիրքը։ «Ղազարյանն ասաց՝ շատ մոտ եք իրար, կարող է ձեզ էլ կպնի արկերը։ Ասացի՝ դե, սրանից հետո ինչ ուզում է լինի, մեկ է դիրք չենք տալու, խփի՛։ Խփեցին, մեր ու ադրբեջանցիների արանքն էր ընկնում։ Ու էդպես ամբողջ գիշեր հրետանու հետ համագործակցելով՝ հարձակումները հետ ենք մղել»,- պատմում է Կանդազը։ Հարձակման ընթացքում Արթուր Ավանեսյանն իր ենթակայության տակ գտնվող դիպուկահարների խմբերից մեկին ուղարկել է Չարեքթար՝ օգնելու Վանքի գումարտակին, որն իրականացրել է Նարեշտար-Չարեքթար հատվածի պաշտպանությունը։ Մարտական գործողությունները Պուշկեն յալում ընթացել են մինչև սեպտեմբերի 20-ի առավոտյան ժամը 06:00-ն։ Իսկ ժամը 13:00-ին Արցախի իշխանությունների և ադրբեջանական կողմի միջև ձեռք է բերվել կրակի դադարեցման պայմանավորվածություն։ Մարտական գործողություններն ամբողջությամբ դադարել են։ «Պուշին յալի» հատվածում Արթուր Ավանեսյանի ստորաբաժանումից զոհվել է 3 հոգի՝ Վահե Մամունցը, Գոռ Անտոնյանը, Տիգրան Ավանեսյանը։ Վիրավորվել է 7 զինծառայող։ Կանդազի խոսքով՝ ադրբեջանական կողմի կորուստներն այդ հատվածում անգամներով ավել են եղել։ «Տարբեր թվեր են ասում, բայց ես իմ աչքի տեսածն եմ ասում, յոթ հոգու դիակ մեր խրամատներում էր մնացել, իսկ նկարներով, որ նայել եմ, մի 15-20 հոգի էլ դիրքերի մոտակայքում կային։ Մնացածն էլ արդեն հրետանին գիշերը թե ինչքան կորուստ է պատճառել, չգիտեմ։ Բայց իրենց զոհերը շատ էին, դրա համար առավոտյան գրոհների փորձեր չարեցին»,- ասում է գնդապետը։ Մեկօրյա մարտական գործողությունների արդյունքում հակառակորդին չհաջողվեց գրավել «Պուշին յալ» բարձունքը։ Սակայն նրանք կարողացան գրավել Պուշկեն յալից աջ գտնվող Կաշենի ոսկու հանքի մոտակայքում գտնվող դիրքը։ Այս դիրքի գրավումից հետո ադրբեջանցիները մտել են Ճանկաթաղ գյուղ և գրավել այն։ «Իրենց խնդիրը, իմ կարծիքով, ճանապարհները փակելն էր, որ ժողովուրդը չհասցնի դուրս գալ։ Իրենք կարողացան Չարեքթարով մտնել և Դրմբոնի ճանապարհ փակել, բայց Խաչենի ճանապարհը, որը մեր ԱԱԾ-ի տղերքն էին պահում, չկարողացան գրավել»,- պատմում է Ավանեսյանը։ Արթուր Ավանեսյանը, վերլուծելով 2023-ի սեպտեմբերին Արցախում կատարվածը, կարծում է, որ հնարավորություն կար այլ արդյունք ունենալ։ «Արցախում եթե բոլորը համախմբված լինեին, համագործակցեին, արդյունքն այլ կլիներ։ Բնականաբար, զոհեր շատ կլինեին։ Դա կլիներ մեր վերջին, բայց հաղթական ճիչը»,- հավելում է հայտնի հետախույզը»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
Քրիստինե Պեպելյանը, Սարո Թովմասյանն ու Ռուբեն Սասունցին ևս արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին (լուսանկար)
5211:54«Մարդկանց ավելի շատ հնարավոր է համախմբել տրանսպորտի գների դեմ պայքարում, քան ազգային հարցերում»․ Թաթուլ Հակոբյան
4511:36Արմենչիկը, Արման Հովհաննիսյանն ու Տիգրան Ասատրյանը արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին (լուսանկար, տեսանյութ)
8010:54«Պետք է շարունակենք պայքարը՝ մինչև ուղեվարձը նվազի 100 դրամ»․ Սոնա Աղեկյան
5910:36«10 անգամյա ուղևորության փաթեթը դարձել է 1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարեն»․ Արմեն Գալջյան
6210:06Արցախցի «պրակտիկանտին» հեռացրել են՝ Բագրատ Սրբազանի հետ շփվելու համար․ «Հրապարակ»
6309:12