«Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը պետությանը չի վերադարձվի
Հակակոռուպցիոն դատարանի վճռով Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը պետությանը չի վերադարձվի։ Որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի նորանշանակ դատավոր Ռուդոլֆ Ավագյանը՝ մերժելով Գլխավոր դատախազության ներկայացրած հայցը։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի զբաղեցրած տարածքի կասկածելի սեփականաշնորհման պատմությունը սկսվել է 1995 թ․-ից։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետ, ներկայում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի որոշմամբ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող տարածքը 5655 ԱՄՆ դոլարով վաճառվել էր իշխանական Խաչատուր Սուքիասյանի հոր՝ Ալբերտ Սուքիասյանի ղեկավարած կազմակերպությանը։ Տարածքում պետք է հայ նկարիչների նկարների վաճառատուն կառուցվեր։ Սեփականաշնորհումից և կառուցապատումից հետո տարածքը Սուքիասյանները օգտագործում են բիզնես նպատակով։ «Հետքի» հրապարակման հիման վրա հարուցված քրեական վարույթից հետո՝ 2022 թ.-ից, Դատախազությունը վարչական և հակակոռուպցիոն դատարաններում պահանջում էր անվավեր ճանաչել տասնամյակներ առաջ կնքված պայմանագրերը և «Սիլ պլազայի» տարածքը վերադարձնել պետությանը։ Դատախազությունը պարզել էր, որ հողատարածքը «օգտագործման իրավունքով» 1995 թ.-ին Ալբերտ Սուքիասյանի կազմակերպությանը հատկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի որոշումից հետո որոշում չի կայացվել այն սեփականության իրավունքով վաճառելու մասին։ Հետևաբար սեփականաշնորհումն ապօրինի է եղել։ «Սիլ պլազայի» սեփականատեր «Գռզո պլազա» ՍՊԸ-ն, որը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին, Հակակոռուպցիոն դատարանում իր դիրքորոշումը ներկայացնելիս, դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Դատախազությունը բաց է թողել դատարան դիմելու 1 տարվա ժամկետը, քանի որ պետության ենթադրյալ խախտված իրավունքի մասին Դատախազությունն իմացել է 2022 թ.-ին։ Դատավոր Ռուդոլֆ Ավագյանը որոշել է․ «Դատարանը, առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը, հայցային վաղեմության միջնորդության քննության շրջանակներում ուսումնասիրելով գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ Պատասխանողի կողմից ներկայացված միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, ենթակա է բավարարման, և այդ հիմքով հայցը ենթակա է մերժման․․․»։ Այս դատական ակտը կայացվել է 2025 թ․-ի հունվարի 10-ին և կարող է բողոքարկվել վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանում։ Վճիռը չբողոքարկվելու դեպքում այն կմտնի օրինական ուժի մեջ։ Նշենք, որ մեկ այլ դատարանում՝ վարչականում եւս քննվել է «Սիլ պլազայի» զբաղեցրած տարածքը պետությանը վերադարձնելու կրկին Դատախազության հայցը, որով կրկին «Գռզո պլազա» ՍՊԸ-ի օգտին որոշում է կայացվել, որը Դատախազության կողմից վերադաս դատարաններում բողոքարկվելուց հետո մնացել է անփոփոխ։ |
Քրիստինե Պեպելյանը, Սարո Թովմասյանն ու Ռուբեն Սասունցին ևս արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին (լուսանկար)
5211:54«Մարդկանց ավելի շատ հնարավոր է համախմբել տրանսպորտի գների դեմ պայքարում, քան ազգային հարցերում»․ Թաթուլ Հակոբյան
4511:36Արմենչիկը, Արման Հովհաննիսյանն ու Տիգրան Ասատրյանը արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին (լուսանկար, տեսանյութ)
8010:54«Պետք է շարունակենք պայքարը՝ մինչև ուղեվարձը նվազի 100 դրամ»․ Սոնա Աղեկյան
5910:36«10 անգամյա ուղևորության փաթեթը դարձել է 1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարեն»․ Արմեն Գալջյան
6210:06Արցախցի «պրակտիկանտին» հեռացրել են՝ Բագրատ Սրբազանի հետ շփվելու համար․ «Հրապարակ»
6309:12