Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«Պետություն գոռալով և բանակը թուլացնելով պետությունը կորցնում են». Վահագն Սարոյան

109
Երեկ, 03:06
«Պետություն գոռալով և բանակը թուլացնելով պետությունը կորցնում են». Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակը մեր երկրի ողնաշարն է...
Աքսիոմատիկ ճշմարտություն կա, որ չկա կազմակերպված, կենսունակ, մոբիլ զինված ուժեր՝ չկա պետություն։
Պետություն «գոռալով» պետություն չեն ունենում, բայց պետություն գոռալով և միաժամանակ բանակը «կերպափոխելով» ու թուլացնելով պետություն կորցնում են։
Բանակի օրը իմ տպավորությամբ առաջին հերթին պետք է իմաստավորվի ու գաղափարաբանվի հերոսացած, հանուն հայրենիքի սեփական կյանքը տված իմ եղբայրների շիրիմներին խոնարհվելով, այն տղերքին ովքեր երկրի պատիվն են պահել, ինչպես նաև փառաբանվի նրանց, ովքեր բանակ են սարքել ու պահել, մեր զինվորներից յուրաքաբչյուրը իր հայրական տան պատիվն է պահել, մեծ հաշվով հայրենիքի պատիվն է պահել: Մեծագույնս պետք է գնահատվի ու ոգևորություն ներշնչվի այսօրվա սահման պահող բոլոր զինվորականներին և նրանց, ովքեր մեկնում են ծառայության:
Իսկ հայաստանի տարբեր պանթեոններում ու Եռաբլուրում հավերժացած մեր եղբայրներին ասում եմ՝ տղե՜րք, մենք ձեզ հաղթանակ ենք պարտք, որով պետք է վերականգնենք մեր հայրական տների պատիվը, մեր հայրենիքի պատիվը և մեր հայրենիքը»:

Աղբյուրը`   Վահագն Սարոյան