Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«Ուրացման երևույթը տեսնում ենք նաև հայ ազգի մարդու և գործող պաշտոնյայի կողմից». Րաֆֆի Հովհաննիսյան

80
Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 10:06
«Ուրացման երևույթը տեսնում ենք նաև հայ ազգի մարդու և գործող պաշտոնյայի կողմից». Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրուցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրայինի եթերում հնչեցրած հայտարարությանը, ասել է. «Ես վաղուց նրան չեմ մեկնաբանում: Ժամանակին ուներ լեգիտիմություն, բայց իր վարքով թոթափեց այն»:

Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր. «Բանակի բարեփոխումների համար շատ էական է Արարատի և Արագածի դիսկուրսը: Ինչո՞ւ, որովհետև եթե մենք բանակը բարեփոխում ենք Արարատի և պատմական Հայաստանի խոսույթի ներքո, մեզ ոչ մեկ ոչ միայն զենք չի վաճառի, մեզ հետ ռազմական համագործակցություն չի հաստատի, այլև մենք ինքներս մեզ, այդ թվում՝ միջազգային հանրության տեսանկյունից կդարձնենք թիրախ, որովհետև ուրիշ բան է, որ դու ասում ես՝ գիտեք ինչ, ես իմ բանակը բարեփոխում եմ, որովհետև Արարատն իմն է և ես պետք է գնամ Արարատը հետ բերեմ, ուրիշ բան է, երբ դու ասում ես՝ ես բանակը բարեփոխում եմ, որովհետև Արագածն իմ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն և ես իրավունք ունեմ ունենալ մարտունակ բանակ՝ իմ տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, իմ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»:

Անդրադառնալով շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայոց ցեղասպանության մասին՝ Փաշինյանի հայտարարությանը, Հովհաննիսյանն ասել է. «Ուրացման երևույթները տեսնում ենք արդեն հայ ազգի մարդու և գործող պաշտոնյայի կողմից: Ցավալի է, ողբերգական է, արժանի չէինք, բայց երիտասարդությունը կհաղթահարի նաև այս պահը»:

Րաֆֆի Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ «Եռաբլուր»-ում