«Երբ սահմանափակումներով ես մոտենում տղայիդ շիրմին, էդ ա ցավը». Արտակ Հովհաննիսյան
102
Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 10:18
«Երբ որ սահմանափակումներով ես մոտենում տղայիդ շիրիմին, էդ ա ցավը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասել է Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ այսօր շատ ծնողների, նաև իրեն սահմանափակումներով են թույլատրել մոտենալ զավակի շիրմին: «Էս ժողովուրդը պիտի խելքը հավաքի գլուխը, նույնն էլ տվյալ օրվա իշխանությունները: Ես 5 տարի փորձել եմ ավելի զուսպ լինել, որպեսզի ոչ մի իրավիճակ չթեժացնենք, բայց իրենք են փորձում այդ ամեն ինչը անել: Այնպես չանեն, որ մենք լիքը բան սկսենք սահմանափակել: Շատ վրդովված եմ»,-հավելել է Արտակ Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքական վերնախավն այսօր այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: |
Քրիստինե Պեպելյանը, Սարո Թովմասյանն ու Ռուբեն Սասունցին ևս արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին (լուսանկար)
5211:54«Մարդկանց ավելի շատ հնարավոր է համախմբել տրանսպորտի գների դեմ պայքարում, քան ազգային հարցերում»․ Թաթուլ Հակոբյան
4511:36Արմենչիկը, Արման Հովհաննիսյանն ու Տիգրան Ասատրյանը արձագանքել են Վարդան Ղուկասյանի կոչին (լուսանկար, տեսանյութ)
8010:54«Պետք է շարունակենք պայքարը՝ մինչև ուղեվարձը նվազի 100 դրամ»․ Սոնա Աղեկյան
5910:36«10 անգամյա ուղևորության փաթեթը դարձել է 1500 դրամ՝ նախկին 2200-ի փոխարեն»․ Արմեն Գալջյան
6210:06Արցախցի «պրակտիկանտին» հեռացրել են՝ Բագրատ Սրբազանի հետ շփվելու համար․ «Հրապարակ»
6309:12