Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 հունվարի, 2025 թ.

ԱՄՆ-ն չեղարկել է Կոլումբիայի մաքսատուրքերը՝ ներգաղթյալներին ընդունելու համաձայնության դիմաց․ #Bloomberg

412
Երկուշաբթի, 27 հունվարի, 2025 թ., 18:02
ԱՄՆ-ն չեղարկել է Կոլումբիայի մաքսատուրքերը՝ ներգաղթյալներին ընդունելու համաձայնության դիմաց․ #Bloomberg

Կոլումբիան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված ներգաղթյալներին, ինչի պատճառով Վաշինգթոնը որոշել է 25% մաքսատուրք չսահմանել կոլումբիական ապրանքների վրա, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին։

Լևիթի խոսքով՝ Բոգոտան «համաձայնել է նախագահ Թրամփի բոլոր պայմաններին, ներառյալ՝ ԱՄՆ-ից վերադարձած բոլոր ապօրինի ներգաղթյալների անվերապահ ընդունումը»:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները լայնածավալ պատժամիջոցներ կսահմանի Կոլումբիայի դեմ և մաքսատուրքեր կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կոլումբիական բոլոր ապրանքների համար այն բանից հետո, երբ Կոլումբիայի իշխանությունները վարէջքի թույլտվություն չէին տվել ԱՄՆ-ից արտաքսված ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող երկու ռազմական ինքնաթիռներին: