Դոնալդ Թրամփը կոշտ պատժամիջոցներ է խոստացել Կոլումբիային
![]() Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնածավալ պատժամիջոցներ կսահմանի Կոլումբիայի դեմ և մաքսատուրքեր կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կոլումբիական բոլոր ապրանքների համար: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Այսպես է արձագանքել ԱՄՆ-ի նախագահը Կոլումբիայի իշխանությունների քայլին, որով վերջիններս վարէջքի թույլտվություն չէին տվել ԱՄՆ-ից արտաքսված անօրինական միգրանտներ տեղափոխող երկու ռազմական ինքնաթիռներին: «Այս հրամանը տվել է Կոլումբիայի սոցիալիստ նախագահ Գուստավո Պետրը, ով առանց այդ էլ շատ ոչ սիրված է իր ժողովրդի կողմից»,- գրել է Թրամփը սոցցանցերի իր Truth Social էջում՝ հավելելով, որ Կոլումբիայի նախագահի որոշումը «խաթարում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությունն ու հասարակական անվտանգությունը»: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի նախագահը որոշել է, որ Կոլումբիայից ներմուծվող ապրանքների վրա պետք է հենց հիմա սահմանել 25 տոկոս մաքսատուրք, իսկ մեկ շաբաթում դրանք հասցնել 50 տոկոսի։ Միևնույն ժամանակ, Կոլումբիայից բոլոր ապրանքները, ինչպես նշում է Թրամփը, կենթարկվեն «ուժեղացված ստուգումների» սահմանին։ Բացի այդ, Կոլումբիայի բոլոր պաշտոնյաներին, ինչպես նաև «բոլոր դաշնակիցներին և համախոհներին» կարգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ և անմիջապես կչեղարկվեն նրանց վիզաները։ «Եվ այս միջոցները միայն սկիզբն են»,- սպառնացել է Թրամփը: «Մենք թույլ չենք տա Կոլումբիայի կառավարությանը խախտել իր օրինական պարտավորությունները՝ ընդունելու հանցագործներին, որոնց նրանք ուղարկել են Միացյալ Նահանգներ»։ Մեքսիկան ևս ավելի վաղ հրաժարվել էր ընդունել արտաքսման թռիչքներ Միացյալ Նահանգներից։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
