«Խաղաղապահ զորակազմում պետք է ընդգրկվեն ԱՄՆ զորքերը»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը պետք է ընդգրկվեն խաղաղապահ զորակազմում, որը կարող է տեղակայվել Ուկրաինայում՝ հակամարտության կարգավորման դեպքում։ Bloomberg-ին տված հարցազրույցում Զելենսկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները չունեն բավականաչափ զորքեր՝ որպեսզի խաղաղապահ ուժերի կազմում բավարար զսպող միջոց հանդիսանան։ «Առանց Միացյալ Նահանգների դա անհնար է։ Եթե անգամ որոշ եվրոպացիներ կարծում են, որ դա հնարավոր է, ոչ՝ դա անհնար է։ Ոչ ոք ռիսկի չի դիմի առանց Միացյալ Նահանգների», - ասել է Զելենսկին։ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ Զելենսկին հայտարարել էր նաև, որ Ուկրաինային անհրաժեշտ են 200 հազար եվրոպացի խաղաղապահներ, որոնք կապահովեն երկրի անվտանգությունը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության ավարտից հետո։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
