Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ.

«Ժամ առաջ մեր ուսերից թոթափենք պարտվածի, ծնկածի հոգեբանությունը». Հայկ Նահապետյան

138
Երեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2024 թ., 15:00
«Ժամ առաջ մեր ուսերից թոթափենք պարտվածի, ծնկածի հոգեբանությունը». Հայկ Նահապետյան

«Մեր ժողովրդին՝ ՀՀ քաղաքացիներին գալիք տարում ցանկանում եմ հաստատակամություն, արժանապատվություն և իրավիճակի համարժեք գնահատում: Ժամ առաջ մեր ուսերից թոթափենք պարտվածի, ծնկածի հոգեբանությունը»,-իր տեսաուղերձում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը և, շարունակելով խոսքը, հավելեց. «Կարողանանք մեր հարևանների հետ ըստ արժանվույն հարաբերություններ ստեղծել, այդ թվում ոչ բարեկամ Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և ռազմավարական գործընկեր Իրանի, նաև մեզ հոգեհարազատ Վրաստանի հետ: Կարծում եմ՝ ժամանակի բացթողումներն ու սխալները, որը որոշակի առարկայական կորուստներ բերեց մեր ժողովրդին, պետականությանը, 2025-ը կլինի այդ կորուստների որոշակի հետբերման և ապագա կորուստների կասեցման տարի»:

«Ժամ առաջ մեր ուսերից թոթափենք պարտվածի, ծնկածի հոգեբանությունը». Հայկ Նահապետյան