Ֆիցոն սպառնացել է չօգնել ուկրաինացի փախստականներին՝ ի պատասխան գազի տարանցման դադարեցման
Սլովակիան կքննարկի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների դադարեցման հետ կապված պատասխան միջոցները, հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ «Ես հայտարարում եմ, որ իմ կուսակցությունը պատրաստ է քննարկել և համաձայնության գալ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու և Սլովակիայում Ուկրաինայի քաղաքացիների աջակցությունը զգալիորեն նվազեցնելու հարցում», - ասել է Ֆիցոն: Նա նաև «սաբոտաժ» է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից գազի մատակարարումների դադարեցումը։ Ռուսական գազի մատակարարումների դադարեցման պատճառով Սլովակիայի կորուստները Ֆիցոն գրեթե 500 մլն եվրո է գնահատել։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Ուկրաինան դադարեցրել է ռուսական բնական գազի տարանցումն իր տարածքով: Կիևը բազմիցս զգուշացրել է, որ չի երկարաձգի տարանցման համաձայնագիրը՝ խուսափելու համար Ռուսաստանի պատերազմը ֆինանսավորելուց: |
«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
1018:06Իրանը ստեղծել է հրթիռ, որը կարող է խոցել Ուկրաինան և Իսրայելը. #TheTelegraph (լուսանկար)
3517:54«Խնդիրը պարագլուխը չէ, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը՝ այստեղ և դրսում». Դավիթ Սարգսյան
4217:24««Միջանցք» կոչվածը Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է». Տաթևիկ Հայրապետյան
4316:48«Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա». Էդգար Ղազարյան
6616:24«Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեզ մոտ լրիվ այլ «իզմեր» են». Արմեն Հովասափյան
5416:12