«Full Size» ընկերության արձագանքը՝ ընկերության շուրջ ստեղծված սկանդալային աղմուկին
Երեկ՝ հունվարի 2-ին, տեղեկություններ էր հրապարակել «ահազանգ քաղաքացուց» խորագրի տակ։ Քաղաքացին հայտնել էր, որ հայտնի բլոգեր «222 Lava»-ի կողմից գովազդվող «Full Size» խանութից գնված ապրանքները շուրջ մեկ ամիս չառաքելուց հետո հայտնել են, որ այդ ապրանքները չկան, այդ ճակատագրին արժանացած այլ քաղաքացիներ ևս կան։ Հրապարակումից կարճ ժամանակ անց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը խնդրի վերաբերյալ պարզաբանում է ստացել ընկերությունից, որը ներկայացնում ենք ստորև.«Հարգելի հաճախորդներ, ամենայն պատասխանատվությամբ դիմում ենք ձեզ՝ տեղեկացնելու FullSize ընկերությունում վերջին շրջանում ստեղծված ժամանակավոր դժվարությունների մասին: Այս տարիների ընթացքում մենք կառուցել ենք վստահելի հարաբերություններ մեր հաճախորդների հետ, աշխատել ենք օր ու գիշեր՝ շուկայում առաջարկելով ամենամատչելի գներով ապրանքներ: Եղել ենք մրցունակ՝ արժանանալով ձեր բարձր վստահությանը: Ցավոք սրտի՝ ներկայումս մեր ընկերությունը հայտնվել է անկանխատեսելի ֆորս-մաժորային իրավիճակում, որի հետևանքով մեր բանկային հաշիվները սառեցված են: Սա անմիջականորեն ազդել է մեր առաքման ժամանակացույցի վրա»։ Ընկերությունը հավաստիացրել է, որ աշխատում են իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ։ |
«2024 թվականը կլիմայական ռեկորդների տարի էր»․ Լևոն Ազիզյան
4913:06«Նարեկ Մալյա՛ն, հանգստացի»․ Արշակ Սարգսյան
5912:48«Այս շարժումը մնալու է որպես ճշմարտության համար պայքար»․ Բագրատ Սրբազան
7212:18«Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11111:18Բագրատ Սրբազանն ուղիղ եթերում է (տեսանյութ)
10011:12«Հերթական սուտը՝ Երևանի քաղաքային իշխանության կողմից»․ Սոնա Աղեկյան
11310:42