Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.

«Հետաքրքիր է՝ այդ քրեական վարույթի շրջանակներում ի՞նչ դատավարական կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանը»․ Էդգար Ղազարյան

215
Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 11:06
«Հետաքրքիր է՝ այդ քրեական վարույթի շրջանակներում ի՞նչ դատավարական կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանը»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Տիրան Խաչատրյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել 2020 թվականի հոկտեմբերի 7-ից 17-ն իրականացրած գործողությունների համար, այն դեպքում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Տիրան Խաչատրյանին շնորհվել է Ազգային հերոսի կոչում և պարգևատրվել Հայրենիքի շքանշանով՝ Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար։
Հետաքրքիր է իմանալ, թե այդ քրեական վարույթի շրջանակներում ինչ դատավարական կարգավիճակ ունի Նիկոլ Փաշինյանը և ինչո՞ւ է մինչ այժմ գտնվում ազատության մեջ»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան