Առնվազն 66 պաղեստինցի է զոհվել Իսրայելի 30 հարձակումների հետևանքով
Առնվազն 66 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի վրա իսրայելական բանակի հարձակման հետևանքով, հայտնում է Al Jazeera քաթարական հեռուստաալիքը՝ հղում անելով Գազայի բժշկական և փրկարարական ծառայություններին։ Շաբաթ օրը իսրայելական ուժերը 30 հարձակում են իրականացրել Գազայի հատվածում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 66 պաղեստինցի։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, զոհերի թվում կան բազմաթիվ երեխաներ։ Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում լարվածությունը կրկին սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայից անսպասելի հարձակում կատարեցին Իսրայելի տարածքի վրա՝ սպանելով և պատանդ վերցնելով իսրայելական սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին: Ի պատասխան՝ Իսրայելը անկլավում գործողություն է սկսել, որի նպատակն է ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և քաղաքական կառույցները և ազատել բոլոր պատանդներին։ |
«Թուրքիան ու Իրանը առաջիկա օրերին կորոշեն մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները․ բա հայերն ո՞ւր են»․ Հովհաննես Ավետիսյան
5900:30«Իրանական թելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է»․ Վարդան Ոսկանյան
7900:00«Կոչ եմ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին․ մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել»․ Էդմոն Մարուքյան
85Երեկ, 23:36«Շանտաժի ենթարկվելով ու զիջելով՝ Ադրբեջանին լռեցնել չի ստացվի»․ Տիգրան Աբրահամյան
104Երեկ, 22:12«Տարածաշրջանում կարող է անվտանգային ողջ ճարտարապետությունը փոխվել»․ Արա Պողոսյան (լուսանկար)
115Երեկ, 22:00«Թուրքիան Իրանի հետ Զանգեզուրի միջանցքի հարց ա քննարկում, իսկ «տիկտոկերը» կնգան ձվածեղ ա կերցնում»․ Արամ Մանուկյան
140Երեկ, 21:36