Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.

«Եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար»․ Դավիթ Մանուկյան

246
Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 13:36
«Եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «2020 թվականի հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը Տիրան Խաչատրյանին շնորհում է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Այսօր Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։
Եթե ընդունենք, որ Տիրան Խաչատրյանը մեղավոր է, ապա ստացվում է, որ Փաշինյանը նրան պարգևատրել է այն բանի համար, որ նա իր գործողություններով նպաստել է, որպեսզի թշնամին ստանա լուրջ առավելություն մեր ստորաբաժանումների նկատմամբ, ինչը և հանգեցրել է նրան, որ թշնամին կարողացել է ճեղքել մեր պաշտպանական բնագիծը, հեշտությամբ տիրացել է ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի և գրավել է մի շարք տարածքներ։
Այսինքն, եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան