Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 05 հունվարի, 2025 թ.

«ՄԱՍԿ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարին»․ Հովիկ Աղազարյան

289
Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 14:24
«ՄԱՍԿ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարին»․ Հովիկ Աղազարյան

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչ է քննարկվել իր նոր կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի նիստում. «Սիրելի հայրենակիցներ,
30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ՝ հետևյալ օրակարգով.
1.Կուսակցության անվանման հարցը,
2.Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը,
3.Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։
Որոշվեց
1. Կուսակցությունը անվանել «Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն» (ՄԱՍԿ),
2. Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,
3. Կուսակցության հիմնադիր Համագումարը հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10-ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում՝ «ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՕԹ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում»։

Աղբյուրը`   Հովիկ Աղազարյան