Երևանում հնդիկները ծեծի են ենթարկել իրենց ազգակցին՝ հափշտակելով 200 հազար դրամ
![]() Հունվարի 3-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, պարզվել է, որ 2025թ.-ի հունվարի 1-ին ազգությամբ հնդիկ ոմն՝ Հուսանդիպը և ոմն Բլիհարջուտը և ոմն Տրնջիտը ապօրինի մուտք են գործել Այգեկցի 97/1 հասցեում գտնվող ազգությամբ հնդիկ ոմն՝ Ակաշի ժամանակավոր բնակության վայր և ծեծի ենթարկել վերջինիս, պահանջելով գումարի տեղը հայտնել, որից հետո իմանալով գումարի տեղը ոմն Հուսանդիպը վերցրել է Ակաշին պատկանող 200 հազար դրամը և մյուս անձանց հետ դիմել փախուստի։ Նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում Երևան քաղաքի տարբեր հասցեներից Բլիհարջուտ Սինգհը, Հուսանդիպ Ռաջկումարին և Տրնջիտ Սինգհը ավազակային հարձակում և բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
