Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 հունվարի, 2025 թ.

«Անդոն պլանավորում է մարդկանց խաբելով հանել փողոց, քայլացնել»․ Նարեկ Մալյան

253
Կիրակի, 05 հունվարի, 2025 թ., 14:48
«Անդոն պլանավորում է մարդկանց խաբելով հանել փողոց, քայլացնել»․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի գաղափարակից ընկերներ, փորձեմ բացատրել թե ինչու է դոլար Անդոն խուճապահար եղել իմ մի քանի բացահայտումներից, որոնցում ներկայացրել եմ միայն ՓԱՍՏԵՐ:
Քանի որ խոստացել եմ, որ լինելու եմ բաց ու հրապարակային, տեղեկացնեմ.
Դոլար Անդոն պլանավորում է այս տարվա մարտ-ապրիլ ամսին նիկոլի հեռացումը ցանկացող ազնիվ մարդկանց մեկ ամսով խաբելով հանել փողոց քայլացնել: Ինչի արդյունքում մարդկանց սպասվելու է հերթական հիասթափություն, իսկ դոլար Անդոյին լիքը փող ու հերթական քաղաքական առևտուրը նիկոլի հետ: Դոլար Անդոն պլանավորում է մարդկանց վերջին անգամ հիասթափեցնելով պրոցեսը տանել դեպի 2026 թվականի ընտրություններ և որպես այդ պահի դրությամբ վերջին «լիդեր» հայտնվել Ազգային Ժողովում, օգնելով նիկոլին վերարտադրվել:
Հիմա կոչս բոլոր քաղաքական ուժերին: Դուք կարող եք ինչպես միշտ արել եք փողով օգտագործել դոլար Անդոյին Ձեր նպատակների համար: Դոլար Անդոն փող վերցրել է համարյա բոլորից՝ Գագիկ Ծառուկյանից, Սամվել Կարապետյանից, Հովիկ Աբրահամյանից, Սորոսից ու շատ շատ այլ տեղերից… Օգտագործեք որքան կարող եք, այդ մասով խնդիր չեմ տեսնում, սակայն եթե որևէ քաղաքական ուժ կամ անհատ հանկարծ կորոշի սատարել դոլար Անդոյին կդառնա քաղաքական իզգոյ…
Հաջորդ հարթակը ձևավորվելու է հանրության կողմից: Չհամարձակվեք ժողովրդին որպես առաջնորդ պարտադրել քաղաքական առևտրականին, նման փորձի դեպքում խոստանում եմ հարթակից ներքև շպրտել ինքնակոչին: Հերիք եղավ, բոլ եղավ»։

Աղբյուրը`   Նարեկ Մալյան