7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով
![]() ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են․ «Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելով պատշաճ մակարդակով իրականացնել ՀՀ ԱՆ-ի կողմից ձեռք բերված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացումը, առանց պատշաճ հանձնման-ընդունման աշխատանքներ կազմակերպելու՝ 2020 թվականի հունիսի 17-ին ստորագրել է տնտեսվարող կազմակերպության կողմից մատակարարված թթվածնային թերապիայի 200 սարք ստանալու վերաբերյալ էլեկտրոնային հարկային հաշիվները, որոնց հիման վրա ԱՆ-ի կողմից կազմակերպությանը փոխանցվել է 75 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում, Դ․Ա․-ի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով՝ ԱՆ-ի կողմից գնված թթվածնային թերապիայի 200 սարքերի բաշխումը ՀՀ-ում գործող բժշկական հաստատություններին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից չի փաստաթղթավորվել, համապատասխան հաշվառում չի վարվել, ինչը հանգեցրել է նշված սարքերից 20-ի կորստյան։ Այսպիսով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, ինչպես նաև «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների» պետական ծրագրի իրականացման ժամանակահատվածում բժշկական կենտրոնները չեն ստացել նշված քանակի թթվածնային սարքեր: Դ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութությունը): Դ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»։ Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |

Գետում հայտնաբերվել է ավտոմեքենա, վայրից 700 մետր հեռու՝ տղամարդու դի
146Երեկ, 16:00
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
23126.06.2026, 00:18
Պարգևներ են հանձնվել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
15525.06.2026, 17:06
Դատախազը դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
12325.06.2026, 10:24
Քննչական կոմիտեն՝ Ավետիք Չալաբյանին առնչվող քրեական վարույթի մասին
15824.06.2026, 13:24
Դավիթ Խուդաթյանն ու Ուրալօղլուն քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները
17823.06.2026, 18:30
