Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 05 հունվարի, 2025 թ.

«Փաշինյանին նյարդայնացնում են իրական հերոսները»․ Լիլիթ Գալստյան

364
Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ., 16:06
«Փաշինյանին նյարդայնացնում են իրական հերոսները»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարտությունների և նվաստացման սիմվոլ Փաշինյանին նյարդայնացնում են իրական հերոսները։
Ավելի քան ակնհայտ է, թե հանրակրթական հաստատությունների դասասենյակների և այլ ենթակառուցվածքների անվանակոչության ընթացակարգը «հստակեցնելու» հանձնարարականն ինչ ակունքներից է բխում։
Սա մեր ժամանակների հերոսի նիկոլական փիլիսոփայության իմպերատիվ հարկադրանքն է, հայ մարդու քաղաքակրթական կոդը խեղելու ու մեր հիշողությունը ջնջելու ապազգային հանձնառությունը։
Սա քողարկված նպատակադրում՝ թույլ չտալու, որպեսզի դպրոցներում դասարանները կամ այլ ենթակառուցվածքներ անվանակոչվեն 44 -օրյա պատերազմի կամ ազատագրական պայքարի որեւէ հերոսի անունով։
Ալիևի ու Էրդողանի հրահանգով խմբագրվում ու մուտացիայի է ենթարկվում հայ հանրությունը։ Սրանց հրահանգով պատմության դասագիրք է գրվում, Սահմանադրություն ու Հռչակագիր կասկածի տակ դրվում, օրհներգ խեղվում։ Գետինը մտնելու վարք․․․
Նիկոլն ու նրա ծառաները լծվել են ոգեղեն Հայաստանի կազմաքանդմանը։ Ցավալի է, անհայրենիք, սրբություն չունեցող ու անհիշողություն այս տեսակը շատ է, ու այս ընթացքը դեռ անկասելի է․ գուցե հետո ուշ լինի»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան