««Արկածախնդրությունը» ե՞րբ սկսվեց, ո՞ւմ օրոք»․ Մարիա Կարապետյան
112
Երեկ, 15:30
ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «Ահա այստեղ Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահը հոժարակամ բանավիճում է։ Ու թեև Հայաստանում է, բանավիճում է միջազգային հանրության հետ՝ «միջազգային հանրությունը մեզ ուզում է պարտադրել․․․», «միջազգային հանրությունը մոռանում է․․․», «երբեք չենք համաձայնի․․․»։ Այս ելույթից առաջ և հետո նա փորձում էր համոզել Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին, որոնք իր միջոցով դարձել էին Հայաստանի Հանրապետության առաջնորդներ, որ միջազգային հանրության հետ, այնուամենայնիվ, պետք է համաձայնել։ Փաստորեն ինքն իր հետ էլ կարող էր բանավիճել։ Դրա մեջ սարսափելի բան չկա, պարզապես պետք է ընդունել, որ այդպես էլ ես արել։ Սա 1996 թվականի հունիսն է՝ 1996 թվականի սեպտեմբերի ընտրություններին ընդառաջ։ Իսկ 1996 թվականի դեկտեմբերին այս «նախընտրական խոստմանը» հավատարիմ Առաջին Նախագահը վետո դրեց Լիսաբոնի համաժողովի փաստաթղթին։ Առերեսում իսկապես պետք է բանավիճել, խոսել, հատկապես եթե Առաջին Նախագահը պնդում է, որ պատրաստ է ճշմարտության և պատմական պատասխանատվության։ Եւ դա պետք է անել այժմ, քանի որ կան հարցեր, որոնք նախկինում չէին տրվում, որովհետև խաղաղ լուծման ջատագովներին նեղ դրության մեջ պետք չէր դնել։ Օրինակ, արդյո՞ք ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս գալը համաձայնեցված է եղել Առաջին Նախագահի հետ։ Միայն առերսում կարելի է դուրս գալ «պարտադրված պատերազմ» ընդհանրական, ճիշտ ու ապահով ձևակերպման հետևից և պատմել ողջ ճշմարտությունը։ Իսկ գուցե զինվորականները դո՞ւրս էին եկել Հաղթանակած Նախագահի վերահսկողությունից։ Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք։ Իսկ ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է։ Թե՞ ինչը լավն է՝ Առաջին Նախագահի արժանիքն է, ինչը վատն է՝ իր պատասխանատվությունը չէ։ Թե՞ սերունդներն այս հարցերը չեն ունենալու»։
«Այս ելույթից առաջ և հետո առաջին նախագահը փորձում էր համոզել Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին, որ միջազգային հանրության հետ, այնուամենայնիվ, պետք է համաձայնել»․ Մարիա Կարապետյան