Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանի հետ բանավիճել կարելի է միայն մեկ հարցի շուրջ՝ իր պահման պայմանների»․ Աննա Մկրտչյան

105
Երեկ, 15:30
«Փաշինյանի հետ բանավիճել կարելի է միայն մեկ հարցի շուրջ՝ իր պահման պայմանների»․ Աննա Մկրտչյան

«Պետք չէ բանավիճել՝ իմանալու համար, որ արևը ծագում է, հետո մայր է մտնում, որ երկիրը կլոր է, նույն տրամաբանությամբ էլ հնարավոր չէ բանավիճել այն ակնհայտ փաստի մասով, որ Արցախը անկախացած պետություն էր, որը պայքարում էր միջազգային չափորոշիչներով համապատասխան ինքնորոշման իրավունքի համար»։ Այսպիսի հայտարարություն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ լրագրողների հետ զրույցում:
«Տպավորություն է ստեղծվում, որ մեր նախագահները 1994 թվականից ուզեցել են տան Արցախը՝ վերցնող չի եղել։ Ցնդաբանությունը հենց էս տեսքն ա ունենում, ես հասկանում եմ, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը ամեն գնով ուզում ա, որ էդ հոգեկան խանգարումների մեջ նաև մենք բոլորս ընկնենք, բայց չենք ընկնելու»,- նշեց Մկրտչյանը։ Նա հավելեց, որ բանավիճելու խնդիր չկա և չէր կարող լինել. «Իր հետ կարելի է բանավիճել միայն մի հարցի շուրջ, թե ինչպիսի՞ն պետք է լինեն իր պահման պայմանները»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 23-ին գրառում էր կատարել՝ նշելով, թե «1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», ինչի շուրջ հրավիրել էր բանավեճի ՀՀ նախկին երեք նախագահներին։

Աննա Մկրտչյանի ճեպազրույցը