Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր ասում՝ «ժամանակն աշխատում է ի վնաս մեզ»»․ Արման Եղոյան

88
Երեկ, 12:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր ասում՝ «ժամանակն աշխատում է ի վնաս մեզ»»․ Արման Եղոյան

«1994-ից սկսած կարգավորման տրաեկտորիան գնում էր էն ուղղությամբ, որ՝ կա՛մ հարցը չէր լուծվում, կա՛մ կողմերը համաձայնվում էին, որ հարցը չեն լուծում, նկատի ունեմ ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև համանախագահող երկրները, կա՛մ ամեն հաջորդ առաջարկվող լուծում Հայաստանի համար լինում էր ավելի վատը»,- «Ֆակտոր»-ի եթերում այսպիսի տեսակետ է հայտնել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, ըստ որի՝ «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»։
«Մեծ հաշվով, Տեր-Պետրոսյանն ի՞նչ էր ասում՝ «ժամանակը աշխատում է ի վնաս մեզ», այդ առումով ինքը ճիշտ էր»,- ասել է Եղոյանը՝ նշելով, որ հիմա իր համար շատ տարօրինակ է առաջին նախագահի կողմնակիցների փոփոխված տեսակետը։ Հարցին՝ ինչո՞ւ 2019-ին չլսեցիք նրան, Եղոյանը պատասխանել է, որ ամեն դեպքում իշխանությունը, եթե ժողովրդավարական է, պետք է հենվի նաև հանրային կարծիքի վրա, եթե այդ կարծիքը շատ հզոր է, կան կարծրացած մտքեր, որոնք էլի հնարավոր են փոխել, բայց ոչ մեկ-երկու տարում»:

Արման Եղոյանի հարցազրույցը