Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Փորձել հասկանալ Նիկոլին՝ նույնն է, ինչ փորձել հասկանալ սատանային»․ Սամվել Նիկոյան

77
Երեկ, 12:18
«Փորձել հասկանալ Նիկոլին՝ նույնն է, ինչ փորձել հասկանալ սատանային»․ Սամվել Նիկոյան

«Փորձել հասկանալ Նիկոլին՝ դա նույնն է, ինչ փորձել հասկանալ սատանային, թե ա՛յ, սատանան ինչու է սա այսպես ասում, այնպես անում»,- 24TV-ի եթերում հայտնել է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը: Նա շեշտել է, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին բանակցային գործընթացին ծանոթացել է մի մարդուց՝ Ալիևից, և այդ մասին ինքը՝ Փաշինյանն է ասել։ «Այսինքն՝ իր ինֆորմացիայի աղբյուրը ոչ թե եղած թղթերն են, ոչ թե համանախագահները, որոնք հրապարակավ հայտարարել են՝ ինչ են ասել, այլ՝ Ալիևը»,- նշել է Նիկոյանը։
Անդրադառնալով ՀՀ երեք նախագահների օրոք արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին, բանախոսն ասել է, որ Հայաստանի ռազմական հաջողությունները գրանցվել են այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր։ «Ստացվում է՝ ինքը ռազմական հաջողություններ է գրանցել, հետո ամբողջ կյանքում չարչարվել է, որպեսզի դրանք հետ վերադարձնի Ադրբեջանին՝ չի ստացվել»,- հեգնել է Նիկոյանը։
«Երկրորդ նախագահը, երրորդ նախագահը՝ Արցախի նախագահներ են, պատերազմն ամբողջությամբ անցած հերոսներ, ու ըստ Փաշինյանի ստացվում է՝ նրանք ազատագրել են Արցախը, և հետո գալով իշխանության՝ փորձել են ամեն ինչ անել, որ վերադարձնեն Արցախը դեպի Ադրբեջան, ու չի ստացվել»,- հավելել է ՀՀԿ-ական գործիչը:

Սամվել Նիկոյանի հարցազրույցը