Երևան`   0 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2024 թ.

«Դիմում եմ միջազգային կառույցներին՝ զբաղվե՛ք ՔՊ-ականներով». Նաիրա Զոհրաբյան

83
Երեկ, 13:48
«Դիմում եմ միջազգային կառույցներին՝ զբաղվե՛ք ՔՊ-ականներով». Նաիրա Զոհրաբյան

«Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար գործի է դրել կոմպրոմատը, պատժիչ դագանակը»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում տիրող վիճակին: Զոհրաբյանի խոսքով՝ ՔՊ-ում մարդիկ համախմբված են ոչ թե քաղաքական հայացքների, գաղափարի, այլ՝ հայրենիքը հանձնելուց «սեփական լափը հնարավորինս շատ պոկելու շուրջ»: «Բնական է, որ լափիզմի շուրջ համախմբված մարդիկ պետք է սկսեն իրար վրա գործ տալ, իրար ուտել: Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ինքը այլևս ազդեցություն չունի նաև իր կուսակցության ներսում և ազդեցության միակ լծակը վախն է: Գալու է ժամանակը, որ ինչ-որ կազմակերպություններ պետք է դիմեն տարբեր միջազգային կառույցների՝ ՔՊ-ականներին, որպես թրաֆիքինգի զոհ, Նիկոլից ազատագրելու համար: Էդ մարդկանց մեծ մասին Նիկոլը պահում է տեռորով: ՔՊ-ի շարքային անձնակազմը թրաֆիքինգի զոհ է, դիմում եմ միջազգային կառույցներին՝ զբաղվե՛ք այդ մարդկանցով»,- նշել է Զոհրաբյանը՝ որպես օրինակ բերելով ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանին, ում «սարքեցին համասեռամոլ»:

«ՔՊ-ի անդամների մեծ մասին Նիկոլը պահում է տեռորով». Նաիրա Զոհրաբյան