Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2024 թ.

Նոր նախագիծ՝ տեսահսկման հետ կապված. «Հրապարակ»

89
Այսօր, 09:00
Նոր նախագիծ՝ տեսահսկման հետ կապված. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու աղմկահարույց նախագծի փոխարեն մեկ այլ նախագիծ է բերել, որը եւս խնդրահարույց է։ Դեռ նոյեմբերի 11-ին ՆԳՆ-ն հայտարարեց, որ սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման և 24-ժամյա տեսահսկման իր նախագիծը։ Մինչ այդ՝ կոշտ քննադատության պայմաններում, հունիսին նախագիծն ԱԺ առաջին ընթերցմամբ հաստատվել էր ՔՊ-ի կողմից։ Օրենքով՝ մասնավոր ընկերությունները պարտավորվում էին շինությունների մոտ տեսախցիկներ տեղադրել՝ ոստիկանությանը տրամադրելով ուղիղ եթեր, իսկ տեսագրությունները պահել առնվազն 15 օր:
Հիմա մի քանի օր է՝ Հայկ Սարգսյանն է շրջանառության մեջ դրել համանման նախագիծ, որով ոչ թե ուղիղ ոստիկանությանը, այլ ՏԻՄ-երին, համայնքներին են տալիս այդ լիազորությունը՝ պարտավորեցնելով, որ համայնքի ղեկավարը ՆԳՆ-ին 24/7 ռեժիմով հասանելիություն տրամադրի համայնքի մուտքերը և ելքերը, համայնքային ենթակայության կազմակերպությունների շինությունները դրսի կողմից, ինչպես նաև՝ տվյալ ՏԻՄ կառավարման և (կամ) վերահսկման ներքո գտնվող մյուս բոլոր տեսահսկման համակարգերին: Նախագծի հիմնավորումը նույնն է՝ «մի շարք կրիմինոլոգիական հետազոտությունների արդյունքները փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության և այլ հակահասարակական վարքագծի դրսևորման միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի»: