Թուրքիան ԵՄ-ից լրացուցիչ 1 միլիարդ եվրո կստանա
1565
Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 21:07
![]() Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է երկրում սիրիացի փախստականների համար լրացուցիչ 1 միլիարդ եվրոյի օգնության մասին։ Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում ապրում է 2011 թվականին քաղաքացիական պատերազմից փախած երեք միլիոն սիրիացի քաղաքացի: Միջոցները կուղղվեն փախստականների առողջության պահպանմանն ու կրթությանը, «միգրացիային և սահմանների կառավարմանը», քաղաքացիների «կամավոր վերադարձին»: Սիրիացիների վերադարձն իրենց հայրենիք պետք է լինի «արժանապատիվ և անվտանգ», ընդգծել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ 2011 թվականից ի վեր Թուրքիան Եվրոմիության կողմից ստացել է մոտ 10 միլիարդ եվրո օգնություն՝ փախստականներին աջակցելու համար։ |

«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
4302:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8000:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
7900:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
8400:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
116Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
83Երեկ, 22:36
