«Թուրքիայի հետ քննարկվել է Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը գործարկելու հարցը». Ռուբեն Ռուբինյան
Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Պաշտոնական տեղեկություն հանդիպման օրերին կողմերը չեն հաղորդել: Հայտնի չէ, թե երկու երկրներից ինչ պաշտոնյաներ կամ մասնագետներ են մասնակցել սահմանին կայացած հանդիպմանը։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այդ թեմայի շուրջ զրույցում նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը։ «Հանդիպումը տեղի է ունեցել մեր վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության կոնտեքստում։ Մենք պայմանավորվել էինք, որ կողմերը տեխնիկական գնահատում կանեն կարիքների, որոնք անհրաժեշտ են Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու համար։ Ախուրիկ-Աքյաքան ավելի հայտնի է որպես Կարս-Գյումրի երկաթուղի անցակետ անվանմամբ․․․ Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, ներկա են եղել մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք պատասխանատու են երկաթուղային ենթակառուցվածքների համար, ինչպես նաև այն գերատեսչությունների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են լինելու Անիի կամրջի համատեղ վերականգնման համար»,- նշել է Ռուբինյանը։ Նա նաև հավելել է, որ թեև երկաթուղու վերագործարկման տեխնիկական մանրամասները քննարկվում են, այն վերագործարկելու քաղաքական պայմանավորվածություն չկա․ «Քաղաքական պայմանավորվածություն չկա, բայց կարող է գործընթացը նաև հակառակը լինել․ երկու կողմերը, հասկանալով և ըմբռնելով, որ իրենց վերջնական նպատակն է երկու երկրների սահմանի ամբողջական բացումը, իսկ այդպիսի ընկալում կա, և մենք նաև նման շփումներով նախապատրաստվում ենք դրան՝ այդ թվում տեխնիկական առումով»։ |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12