«Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներով իրավապահներն են զբաղվում»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանություններին, անդրադարձել է նաև Կիրանցին՝ գրելով․ «Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը և ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն: Գնացեք Կիրանց և սեփական աչքերով կտեսնեք այդ հաջողությունը: Ինչ վերաբերվում է Կիրանցի մի քանի խնդրահարույց կադաստրային վկայականներին, մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ և ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի: Ցավոք նման պրակտիկան Հայաստանում հազվադեպ չի: Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներով հիմա իրավապահներն են զբաղվում, ուստի լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի: Մի մոռացեք մի հանգամանք ևս. այն ժամանակ այդ բոլոր տարածքները՝ թե Կիրանցը, թե Խեյրիմլին եղել են նույն պետության կազմում, երկու գյուղերի բնակիչները նույն անձնագիրն են ունեցել և այսպես շարունակ: Աղբյուրը` Նիկոլ Փաշինայն |
Իսրայելը հայտնել է Գազայում հարվածների մասին
4712:36«Ինչպես ձևավորվեց «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը»․ Արշակ Կարապետյան
5511:54«Հրադադարն ուժի մեջ չի մտնի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել պատանդների ցուցակը»․ Նեթանյահուի գրասենյակ
8011:12Թրամփը ժամանել է Վաշինգթոն (տեսանյութ)
13610:19«Սա ոչ այլ ինչ է, քան անբարոյականություն»․ Արշակ Սարգսյան
11209:36«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ավագանու արտահերթ նիստին
7909:24