ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը կռվախնձոր է դարձել ՔՊ-ում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում պաշտոնակռիվ է սկսվել, իսկ կռվախնձորն էլ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի, ապա նաև տեղակալի պաշտոններն են: ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Էմմա Պալյանը խմբակցությունում ասել է, որ մտադիր է ինքնաառաջադրվել՝ որպես հանձնաժողովի փոխնախագահ. ու հենց այդ հաշվարկով էլ նա Արսեն Թորոսյանին առաջադրել է նախագահ, որպեսզի Թորոսյանն էլ իրեն պաշտպանի՝ փոխնախագահ դառնալու: Մինչդեռ, խմբակցության մեծ մասը այդ պաշտոնում ցանկանում է առաջադրել Հռիփսիմե Հունանյանին, որը գոնե բուժքույր է եղել, և քիչ թե շատ փորձ ունի բժշկական ոլորտում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս համաձայնել է առաջադրվել Արսեն Թորոսյանի հնարավոր տեղակալի պաշտոնում՝ մեկ պայմանով, եթե Էմմա Պալյանը չառաջադրվի, քանի որ ինքը, ինչպես հայտարարել է, չի պատրաստվում մրցել Պալյանի հետ, որը Ալեն Սիմոնյանի «մարդն» է այդ հանձնաժողովում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Էմմա Պալյանը հաստատեց, որ Արսեն Թորոսյանի թեկնածությունն ինքն է առաջադրել, ինչ վերաբերում է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրվելուն՝ Էմմա Պալյանն ասաց. «Խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահի մասով որեւէ տեղեկություն չկա, ես այս պահին մտադրություն չունեմ առաջադրվելու»: Նկատենք, որ այս պահի դրությամբ ԱԺ այդ կարեւորագույն հանձնաժողովը փաստացի չի ղեկավարվում: Իսկ Արսեն Թորոսյանը մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կյանքը դժոխքի է վերածելու»: |
«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
1018:06Իրանը ստեղծել է հրթիռ, որը կարող է խոցել Ուկրաինան և Իսրայելը. #TheTelegraph (լուսանկար)
3517:54«Խնդիրը պարագլուխը չէ, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը՝ այստեղ և դրսում». Դավիթ Սարգսյան
4217:24««Միջանցք» կոչվածը Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է». Տաթևիկ Հայրապետյան
4316:48«Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա». Էդգար Ղազարյան
6616:24«Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեզ մոտ լրիվ այլ «իզմեր» են». Արմեն Հովասափյան
5416:12