Ի՞նչ է հայտարարագրել Արմավիրի նորնշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության ժամանակահատվածում «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ում մենեջեր աշխատած Արգիշտի Մեխակյանը 6 տարի անց դարձավ ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ։ Մեխակյանը 2007 թվականից աշխատել է տարբեր գերատեսչություններում։ Սկզբում աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում՝ որպես վերահսկողության բաժնի երկրորդ կարգի մասնագետ, 2008-2010 թվականներին՝ Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ, 2010-2014 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնական և այդպես շարունակ։ Իսկ 2017-2018 թվականներին՝ հեղափոխության ժամանակ, եղել է «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ի մենեջեր։ Հաղթական «թավշյա հեղափոխությունից» հետո Մեխակյանը միանգամից 2018 թվականի օգոստոսից միչև 2019 թվականի հունվար զբաղեցրեց Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Մեխակյանը եղել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ մինչ մարզպետ դառնալը եղել է Խոյ համայնքի համայնքապետ։ Արգիշտի Մեխակյանը 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր ներկայացրել է որպես Խոյի համայնքապետ։ Հայտարարագրի համաձայն՝ Մեխակյանն ունի մեկ անհատական բնակելի տուն Վաղարշապատ համայնքում, որը ձեռք է բերել 2014 թվականին։ Հայտարարագրել է մեկ Toyota մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականին։ Կանխիկ դրամական միջոցները, նախորդ տարվա հետ համեմատած, նվազել են 100 հազար դրամով՝ 1 մլն դրամից դարձել են 900 հազար դրամ։ Արգիշտի Մեխակյանի՝ 2023 թվականի տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 358 հազար դրամ, որից 6 մլն 43 հազարը աշխատանքի վարձատրություն է Խոյի համայնքապետարանի աշխատակազմից։ Եկամուտների 1 մլն 45 հազարը ապահովագրական փոխհատուցում է, իսկ մյուս մասը՝ 10 մլն դրամը, վարկեր են «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ից եւ «Ակբա» բանկից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլն 627 հազար դրամ, որը բնակելի տան հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Արգիշտի Մեխակյանը «Երկրապահ Կամավորականների Միություն» ՀԿ վարչության, նաև ՔՊ կուսակցության անդամ է»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
2813:48«Երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ»․ Սևակ Հակոբյան
4413:24«Ուկրաինան Արևմուտքին պետք էր որպես գործիք»․ Զախարովա
8212:18«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»․ Նիկոլ Փաշինյան
7012:00«Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն՝ COVID-ով»․ Էդգար Ղազարյան
6411:54«Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը». Իշխան Սաղաթելյան
6211:24