Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Դիկտատորը Հովիկին զոհաբերեց, որ իր կամակատարների վախերը ավելի սրի»․ Հովհաննես Ավետիսյան

109
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 10:18
«Դիկտատորը Հովիկին զոհաբերեց, որ իր կամակատարների վախերը ավելի սրի»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հովիկի հետ տեղի ունեցածը հետևյալի մասին է:
- Դիկտատորը իրական է, մեր՝ ընդդիմադիրների կողմից հորինած կերպար չէ: Կասկածողների համար ևս մեկ վառ օրինակ:
- Դիկտատորը նյարդային ջղաձգումների մեջ է: Սրա պատճառով հատ-հատ բոլոր իր կամակատարներին՝ իշխանության մասնիկներին, հսկում է օրական ռեժիմով՝ ով ուր գնաց, ում ինչ ասաց, ում հետ նստեց, պառկեց, ևն:
- Դիկտատորը Հովիկին զոհաբերեց, որ մյուս իր կամակատարների վախերը ավելի սրի և սրանց ցուցանի, որ դարձնելու է Հովիկի պես «բորոտ» և արտաքսելու է, եթե հլու-հնազանդ չլինեն:
- Դիկտատորը բոլորին օգտագործելու է իր խաղի մեջ: Բոլոր իր ենթականերին: Ոչ ոքի չի խղճալու: Հերթով առնելու է սրանց հոգիները, ինքը դրանով կյանք ստանա ու սրանց դեն նետի:
- Դիկտատորը վախում է իշխանություն կորցնելուց: Եվ սակայն, իր այս բոլոր գործողությունները ոչ թե ամրացնում են նրա դիրքերը, այլ թուլացնում:
- Դիկտատորը մոտ է իր վախճանին, սակայն նրան կարող են դեռ արհեստական շնչառություն տալ իրեն օգտագործողները՝ ալիևից մինչև արևմտյան գլոբալիստական ուժեր:
- Ընդդիմադիրների կազմակերպված ճնշումների դեպքում՝ մեկ համախմբված ճակատով գործելու դեպքում, դիկտատորի վախճանը կարող է շատ մոտենալ:
- Դիկտատորը պատրաստվում է նոր կռիվների ընդդիմադիրների դեմ: Սպասեք նոր բռնաճնշումների ալիքի, եթե համախմբվածություն չլինի, նա կարող է հաջողել:
Սատանան այնքան վախենալու չէ, ինչ չափ մարդիկ կարծում են»։