«Փաշինյանը բարեկամացել է «պոզով-պոչով» կենդանու հետ»․ Աննա Գրիգորյան
«Երբ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, իր հիմնական խոսույթն այն մասին էր, որ եկել է արմատախիլ անելու կոռուպցիան, սպանելու պոզով-պոչով այդ վախենալու մոնստրին, կենդանուն, ի՞նչ արեց ժամանակի ընթացքում՝ ընկերացավ պոզով-պոչով այդ կենդանու հետ»,-Աժ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա փաստեր ներկայացրեց, խոսելով այն մասին, որ իշխանությունը ոտքից գլուխ թաթախված է կոռուպցիայի մեջ։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես է Վեդու համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի քեռին միլիոնների հասնող տենդերներ շահել, Դիլիջանի համայնքապետը սեփական եղբորը շուկայականից զգալի էժան ու հրատապ կերպով տարածք տվել, իսկ կոռուպցիայի հանձնաժողովն ասել է՝ 300 000 տուգանք վճարի, և դրանով հարցը փակել են։ Անդրադարձավ նաև Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հոր կողմից 40 հա հողի ձեռքբերմանը՝ ինտենսիվ այգի կառուցելու համար, որի համար նրան 1,5 մլրդ դրամ վարկ են տրամադրել․ «Դրանից հետո կառավարությունը 102,5 մլն դրամի գումար է տալիս, այդ վարկի տոկոսները սուբսիդավորելու համար, այսինքն՝ անտոկոս վարկ է ձևակերպել»,- ասաց պատգամավորը՝ կրկին անդրադառնալով «Անիֆ» հիմնադրամին, որի համար 10 մլրդ դոլար է մսխել։ |
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
2813:48«Երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ»․ Սևակ Հակոբյան
4413:24«Ուկրաինան Արևմուտքին պետք էր որպես գործիք»․ Զախարովա
8212:18«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»․ Նիկոլ Փաշինյան
7012:00«Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն՝ COVID-ով»․ Էդգար Ղազարյան
6411:54«Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը». Իշխան Սաղաթելյան
6211:24