Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«ՀՀ-ում մեղավորը հանցանք չգործած ցուցարարներն էին, Վրաստանում՝ իշխանությունները». Վահե Սարգսյան

150
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 10:06
«ՀՀ-ում մեղավորը հանցանք չգործած ցուցարարներն էին, Վրաստանում՝ իշխանությունները». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, անցած գիշեր Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ 22 մարդ է բերման ենթարկվել։
Իսկ հիմա՝ ուշադրություն... նոյեմբերի 28-ից Թբիլիսիում բողոքի ցույցերի ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 315 մարդ։
Ու սա էն դեպքում, երբ մարդիկ կոնկրետ հանցագործություն են արել՝ հրդեհել պառլամենտի շենքը, ջարդուփշուր արել աշխատասենյակները, ձեռքերն ընկածով խփել ոստիկաններին, դիմահար հրավառություն արել, կարճ ասած՝ մազ է մնում, որ թնդանոթ դնեն ու ռմբակոծեն։
Հիշենք Փաշինյանի իշխանության ՆԳՆ֊ին, երբ ամեն մի խաղաղ անհնազանդության ժամանակ մի ժամվա մեջ բերման ենթարկվածների թիվը կարող էր գերազանցել Վրաստանի պետական հեղաշրջման փորձի մասնակիցների մի շաբաթվա ընթացքում բերման ենթարկվածների թվին։ Օրինակ, 2022֊ի Դիմադրության շարժման ժամանակ՝ մայիսի 15֊ին էր կամ 16֊ին, մեկ օրվա պաշտոնական տվյալներով բերման էր ենթարկվել 480 հոգի։ Եվ նման բազում օրեր և թվեր։
Էլ չասեմ հունիսի 12֊ի ռմբակոծություն-ոճրագործությունը՝ քաղաքացիների դեմ։
Որպեսզի բարձր տրամադրությունը ամբողջացնենք՝ հիշենք նաև ամենաարդար Արևմուտքին. ՀՀ֊ի դեպքում միանշանակ է՝ մեղավորը ոչ մի հանցանք չգործած ցուցարարներն էին, իսկ Վրաստանի հանցավոր խմբերի գործողությունների պայմաններում միանշանակ մեղավորը իշխանություններն են, ովքեր համառորեն դեմ են պետության քայքայմանը, Արևմուտքի պարտադրած այլասերմանն ու երկիրը ՌԴ-ի դեմ 2-րդ ճակատի պլացդարմ դառնալուն»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան