Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Թուրքիան կրկնում է Ռուսաստանի քայլերը». Ստյոպա Սաֆարյան

139
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 09:54
«Թուրքիան կրկնում է Ռուսաստանի քայլերը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թուրքիան Սիրիայում մեկին մեկ կրկնում է Ուկրաինայում Ռուսաստանի քայլերը։ Իր կողմից վերահսկվող պրոքսի ուժերով վերահսկողության տակ վերցնելով Սիրիայի Իդլիբի, Հալեպի շրջանները, Անկարան փորձում է Ասադի կառավարությանը պարտադրել նոր կառավարության ձևավորում, որի մեջ կմտնի նաև ընդդիմությունը՝ ի դեմս իր պրոքսի ուժերի, ընդդիմության առաջնորդ ճանաչված Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի։
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մասնավորապես ասել է. «Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և ընդդիմության միջև ընդլայնված, համապարփակ կառավարության ձևավորումը կարող է դադարեցնել մարտական ​​գործողությունները երկրում»։
Արժե նկատել, որ 2013թ-ից ու հատկապես 2022թ. փետրվարին Ուկրաինայի վրա հարձակումից ու նրա տարածքները զավթելուց, ինքնահռչակ պետություններ «ձևավորելուց» հետո Պուտինը ակնկալում էր, որ Ուկրաինայի ղեկավարությունը դրանց ղեկավարների հետ կնստի բանակցությունների սեղանի շուրջ, կձևավորի «ընդլայնված, համապարփակ կառավարություն՝ Ուկրաինայի չեզոք ապագայի շուրջ պայմանավորվածություններով»: Երբ դա տեղի չունեցավ, Ռուսաստանը իրեն բռնակցեց այդ տարածքները...
Սիրիան չափազանց դժվար օրեր է ապրում... Նրան առաջարկվել է «խաղաղություն իշխանության բաժանման դիմաց» բանաձևը»:

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան