Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

Երկու փակ նիստ՝ Աղազարյանին «նվիրված»․ «Հրապարակ»

152
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 09:18
Երկու փակ նիստ՝ Աղազարյանին «նվիրված»․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխող ֆրակցիան երեկ երկու անգամ փակ նիստ է անցկացրել՝ Հովիկ Աղազարյանին «նվիրված»։ Եվ այդ նիստերում ֆրակցիայի ղեկավարությունը կուսակցությունից հեռացրած պատգամավորի մասին այնպիսի տոնով է խոսել, որ մյուսները սարսափած դասեր քաղեն և այսուհետ ծպտուն չհանեն՝ վախենան նույնիսկ լրագրողներին բարեւելուց եւ Փաշինյանին ավելի հնազանդ ծառայեն։ Նիստում Աղազարյանին մեղադրել են նախևառաջ թիմին դավաճանելու մեջ, կրկնել են, որ նա պետք է «արժանի պատիժ ստանա», թեև ներքուստ ոչ մեկը, անգամ Կոնջորյանը, համաձայն չէ կատարվածի հետ։ Աղազարյանի ընկերոջ՝ Հակոբ Ասլանյանի սիրտը չի դիմացել, քննարկման կեսից դուրս է եկել եւ բարձրաձայն վրդովված խոսելով՝ հեռացել։

Իրար մեջ քննարկել են, որ Փաշինյանը գազազած է Աղազարյանի մերժումից և խնդիր է դրել ոչնչացնել նրան, որ նրա օրինակը վարակիչ չդառնա մյուսների համար։ Այս ամենն անօրինական է, և բոլորը դա հասկանում են, բայց զայրույթը մթագնել է վարչապետի ուղեղը։ Երեկ նա ամբիոնից խոստովանեց. «Ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական եւ այլ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից մանդատից զրկելու համար։ Ոչ մի պահ չկասկածեք՝ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ այդ նպատակին հասնելու համար»։ Ի դեպ, երեկ Աղազարյանը խորհրդարանի միջանցքում նյարդային էր պահել իրեն լրագրողներից մեկի նկատմամբ, միջադեպից քիչ անց լրագրողի մոտ էր շտապել ԱԺ նախագահը եւ առաջարկել բողոք գրել»։