Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Սրանցից ո՞վ է դեռ մեզ թաղում և աշխատում մեր դեմ». Մարգարիտ Եսայան

186
Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ., 16:06
«Սրանցից ո՞վ է դեռ մեզ թաղում և աշխատում մեր դեմ». Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ես հիշաչար չեմ, բայց և ոչինչ չեմ մոռանում․․.
2018-ին մեզ ողջ-ողջ թաղում էին, մեր վրա պսակ էին դնում, մեզ անիծում էին, մերժում էին, չհասկանալով, որ իրենք իրենց են մերժում, Արցախն ու ՀՀ-ն էին մերժում, ազգայինն ու հայկականն էին մերժում։ Այս թաղումների, մերժումների, դագաղների շքերթների արդյունքում կորցրեցինք Արցախը, ՀՀ սուվերեն տարածներից մոտ 300 կմ, կորցնում ենք մեր պետականությունը, մեր երկրի ինքնիշխանությունը, կորցրեցինք երիտասարդ տղերքին, կորցրեցինք ազգային արժանապատվություն և ամոթ և, դա լեզու դրեց այսօրվա վայ-վարչապետի և իր լիզունների բերանը, այսօր մի ամբողջ ապրող, շնչող, այո՝ ապրող, շնչող, սրանց հետ չհամակերպվող ամբողջ ժողովրդի համարում են նահատակ։ Զուտ մեկ հարց՝ այս նկարներում երևացողներից ով որտե՞ղ է՝ ո՞ղջ է, երկրի վրա՞ է, թե՞ փախել է երկրից․․. Հետաքրքիր է․․․ Վաղվա պայքարի համար, նաև՝ այսօրվա, սրանցից ո՞վ է դեռ մեզ թաղում և աշխատում մեր դեմ․․․Զուտ․․.»:

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան