«Խիստ նկատողություն՝ Շիրակի մարզպետին և ԳՇ անձնակազմի կառավարման վարչության պետին»․ Նիկոլ Փաշինյան
«Նախորդ շաբաթ տեսնում ենք հաղորդագրություն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի դասասենյակը անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով, ընդ որում մարզպետի մասնակցությամբ է այդ արարողությունը տեղի ունեցել»,-Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Տեղի է ունեցել մի պրոցես բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից ՊՆ-ն ընդհանրապես տեղյակ չի, ԳՇ-ն ընդհանրապես տեղյակ չի, պրոցեսը տեղի է ունենում դպրոցում՝ ԿԳՄՍ-ն ընդհանրապես տեղյակ չի, տեղի է ունում մարզպետի մասնակցությամբ՝ ՏԿԵ նախարարը ընդհանրապես տեղյակ չի, և սա տեղի է ունում մի պայմանում, երբ այս դահլիճում տասնյակ անգամներ խոսվել է այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի՝ բովանդակություն ստանա միայն Կառավարության սահմանած ստանդարտների համաձայն»,-ասսաց Փաշինյանը՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է այդ թվում դե յուրե միջոցներով չեղարկել այդ որոշումը: «Որովհետև ՀՀ-ում կան տասնյակ գեներալներ, տասնյակ տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ և այդպես շարունակ: Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի այդպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակը ում անունով անվանակոչվի, այն պայմաններում երբ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել: Սա անընդունելի մոտեցում է, և որևէ մեկը հանկարծ չմտածի այս նոր պրոցեսը շարունակելու մասին, այդ պրոցեսը պետք է չեղարկվի: Ես խիստ նկատողություն եմ անում Շիրակի մարզպետին և ԳՇ շտաբի անձնակազմի կառավարման վարչության պետ գեներալ Գրիգորյանին: էլի եմ ասում՝ կա պետություն, և կա ապապետություն, և թույլ չեմ տա, որ որևէ մեկը ապապետության տրամաբանության մեջ գործողություններ անի. հետևանքները կլինեն համապատասխան»,- ասաց վարչապետը: |
«Փաշինյանի կողմնակիցները ձեռքը կրակն են ընկել, չգիտեն՝ որ ասածն ինչպես շտկեն»․ Արմինե Օհանյան
1018:06Իրանը ստեղծել է հրթիռ, որը կարող է խոցել Ուկրաինան և Իսրայելը. #TheTelegraph (լուսանկար)
3517:54«Խնդիրը պարագլուխը չէ, այլ նրան ձեռքսեղմումային դարձնող հայերը՝ այստեղ և դրսում». Դավիթ Սարգսյան
4217:24««Միջանցք» կոչվածը Հայաստանի դեմ ապագա ագրեսիայի պլացդարմ է». Տաթևիկ Հայրապետյան
4316:48«Հայ հոգևորակա՞ն, թե՞ թուրքի մոլա». Էդգար Ղազարյան
6616:24«Եթե քո մոտ «իզմերից» ամենաընդունելին պանթյուրքիզմն է, մեզ մոտ լրիվ այլ «իզմեր» են». Արմեն Հովասափյան
5416:12