Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն»,- կառավարության նիստում սպառնաց Նիկոլ Փաշինյանը՝ զայրանալով ՏԿԵ նորանշանակ նախարարի վրա, որը զեկուցում էր, որ Արմավիրի Այգեվան համայնքում կառուցված մանկապարտեզը, որը պետք է շահագործման հանձնվեր դեռ հոկտեմբերին, չի գործում՝ գազամատակարարման խնդիրների պատճառով։ Նիստից հետո, մեր տեղեկություններով, մարզպետներն իրար են անցել: Մի քանի մարզից հստակ տեղեկություններ ենք ստացել, որ հավաքել են համայնքների ղեկավարներին և հորդորել՝ ցանկացած աշխատանքների ժամկետի վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնել առավելագույնս ճշգրտված։ Լոռու մարզպետ, նախկին ոստիկանապետ Արամ Ղազարյանն էլ փորձել է համայնքապետերի վախը բռնել, ասելով՝ տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա, կատարվելիք աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները կներկայացնեք վայրկյանի ճշգրտությամբ»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36