«Ալեն Սիմոնյանն ուզում է, որ իրենից ներողություն խնդրեմ, ինչը բացառվում է»․ Աշոտ Անդրեասյան
ՀՀԿ երիտթևի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի դեմ ևս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բողոք ունի ներկայացրած, դատարանով պահանջում է ներողություն խնդրել։ Տևական ժամանակ է՝ դատավարությունն ընթանում է, հերթական նիստն այսօր է, որից առաջ լրագրողների հետ զրույցում Աշոտ Անդրեասյանը գործից մանրամասներ ներկայացրեց․ «Ալեն Սիմոնյանը վիրավորվել է իմ ասած խոսքերից, որոնք իրողություն են։ Ուզում է, որ իրենից ներողություն խնդրեմ, ինչը բացառվում է։ Նիկոլականներին անվանել եմ դավաճան, ստախոս ու թուրքի առաջ կզած։ Ալեն Սիմոնյանի համար 5 տարի առաջ Աղդամը հայրենիք էր, իսկ 5 տարի հետո ԱԺ-ում ասում էր՝ Արցախը Ադրբեջան է, ստախոսությո՞ւն է, այո»,- ասաց Անդրեասյանը։ Նրա խոսքով, քաղաքական գնահատական է տվել և իշխանությունները զուր ժամանակ են կորցնում՝ փորձելով պատժամիջոցներ կիրառել․ «Մեզ ո՛չ կարող են վախեցնել, ո՛չ էլ լռեցնել, ժամանակի անիմաստ կորուստ է»,- խոսքը եզրափակեց Անդրեասյանը։ |
«Պարո՛ն Աղազարյան, եթե մանդատը դրեցիք, ձեզ ձերբակալելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3415:06Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ (տեսանյութ)
10714:36«Փաշինյանի «աննախադեպության» փուչիկը». Սուրեն Սուրենյանց
3614:06«Ֆրանսիայի դեսպանի գրառումն ապտակ էր Փաշինյանին»․ Էդուարդ Շարմազանով
7912:54««Az TV»-ն «սատանա» է անվանել Փալոունին և Բերբոքին»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
7712:42«Արժի, որ հայկական լրատվադաշտն ունկնդիր լինի ՊՆ-ին»․ Գեղամ Մանուկյան
8212:36