Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.

«Ինչո՞ւ սրա մասին չի խոսվում». Քրիստինա Վարդանյան

57
Այսօր, 21:06
«Ինչո՞ւ սրա մասին չի խոսվում». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքացիներին հետաքրքրող հարցերի շարքից.

Հարգելի տիկին Վարդանյա՛ն, քանի որ առաջիկայում նիստ կա, կցանկանայի նաև այս մի քանի հարցն էլ բարձրաձայնել .
1. եթե քաղաքացին տրանսպորտից օգտվելու է շաբաթական 2 կամ 3 անգամ (աշխատանքի է գնում օր ու մեջ, հերթափոխով աշխատող մարդ է), այդ դեպքում ամսական փաթեթի դեպքում (8800) մեկ ուղևորափոխադրումը կազմելու է 440-450 դրամ, սա ի՞նչ աննորմալ թանկացում է։ Ինչո՞ւ սրա մասին չի խոսվում։
2. կամ ես իմ երեխային շաբաթական 3 օր տանում եմ օրինակ երաժշտական դպրոց (տրանսպորտով), հիմա ես էլի 8800 դրամանոց փաթեթից պիտի օգտվե՞մ, այսինքն այս տրանսպորտային աննորմալ թանկացման պատճառով շատ երեխաներ պիտի իրենց նախասիրություններից հրաժարվե՞ն (սպորտ,երգ, պար), քանի որ այս պարագայում տրանսպորտի այս սակագնի այսպիսի մեծ գումարը գումարվելու է տվյալ խմբակի ամսական վարձին և դառնա մի մեծ գումար, ու հետևաբար շատ ծնողներ կարող է երկմտեն՝ երեխաներին տանե՞լ խմբակների, թե՞ ոչ։ Սրա մասին էլ չի խոսվում։
Այսինքն շատ ծնողներ ստիպված երեխաներին զրկելու են շատ փոքրիկ, բայց օգտակար հաճույքներից, ու երեխաների ևս մի խումբ գամվելու է կրկին հեռախոսներին, պլանշետներին։
Ինչպիսի՞ հասարակություն ենք մենք կերտում կամ պատրաստվում «կերտել»։
Այլ փաթեթներ ևս պիտի առաջարկվեն նման դեպքերի համար։
3. կամ ուսանողները ամռանը 2 ամիս դասի չեն գնում, ձմռանը 1 ամիս արձակուրդում են, բայց հունվարին քննությունների շրջան է, և շաբաթը մեկ անգամ են գնում քննություն հանձնելու, այս դեպքում ո՞ր սակագնային փաթեթից պիտի օգտվեն տվյալ ուսանողները, կրկին 8800 դրամանո՞ց փաթեթից։
Տարեկան փաթեթն էլ «չի փրկում» իրավիճակը՝ հաշվի առնելով արձակուրդների շրջանը։ Այսինքն վճարելու ենք, գնելու ենք փաթեթը, բայց այն լիարժեք չի օգտագործվելու»: