Կարգապահական զորամասում մահացած հայտնաբերված զինծառայողի մայրն ինքնասպանության փորձ է կատարել
![]() Նախօրեին իր կյանքին վերջ տալու փորձ է արել բանակում օրերս մահացած զինծառայող Նարեկ Գրիգորյանի մայրը՝ տիկին Վարսիկը, ում որդու դին հայտնաբերել էին Ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում (գաուբախտ)։ Խիստ կասկածելի հանգամանքներում կախված հայտնաբերված զինվորի մայրը անցած ուրբաթ որդուն հուղարկավորելուց պարբերաբար ասել է, որ 4 օրից գնալու է որդու մոտ։ Բռով հաբեր ընդունած սգավոր մոր կյանքը հաջողվել է փրկել։ Բարեբախտաբար, անչափահաս դուստրերն ու ամուսինը նրան հասցրել են ժամանակին հիվանդանոց և փրկել նրա կյանքը։ Այս մասին հայտնում են «Եվրոմեդիա24»-ի աղբյուրները։ Նշենք, որ այս տարի բանակ զորակոչված Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Իջևանի ՌՈ կարգապահական գումարտակում հայտնաբերվել էր զինծառայող 19-ամյա Նարեկ Գրիգորյանի դին։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
