Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.

«Ժողովրդի աչքին «մեր Նիկոլն է» արտահայտության մեկնարկը տրվեց». Արմեն Հովասափյան

35
Այսօր, 17:12
«Ժողովրդի աչքին «մեր Նիկոլն է» արտահայտության մեկնարկը տրվեց». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին մի քանի ժամերի հայաստանյան տեղեկատվական հարթակների ու սոցցանցերի հիմնական քննարկվող թեման կապված էր երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի «ջարդին»: Բավականին շատ էին հումորային գրառումներն ու հեգնանքը (այդ թվում և իմ կողմից), բայց այժմ ավելի լուրջ:
Հիմա մի քանի դիտարկում նախօրեի «բարդուղիմեոսյան գիշերվա» հետ կապված, թե իրականում ինչ է կատարվում «փաշինյանական համայնքում»: Իսկ իրականում այստեղ խորը և լուրջ արմատական գործընթացներ են կատարվում, որն ուղղակիորեն շաղկապված է Նիկոլի կողմից օրերս կառավարության նիստում հնչեցրած մտքերի հետ (էն, որ ասում էր՝ «վերջ, էլ չեմ հանդուրժելու, հերիք եղավ, բոլ եղավ, համբերությանս բաժակը լցվել է»):
Տևական ժամանակ է հա ասում ենք, որ Փաշինյանը պատրաստվում է առաջիկա ընտրություններին (չի բացառվում նաև արտահերթ): Շատերը չէին համաձայնում՝ նշելով, թե ինչի՞ն է պետք այսքան վաղ պատրաստվելը (այդ թվում արտահերթին): Իսկ իրականում դա նրան անհրաժեշտ է՝ «մաքրվելու» համար:
Բացատրեմ. նախ Փաշինյանը սափրվեց, այդ կերպ իր վրայից մաքրելով «6,5 տարվա կեղտը», իր՝ պատերազմը պարտված, երկիրը ծախած, ազգը դավաճանած թրաշով կերպարը փորձելով ջնջել հանրության հիշողությունից: Հիմա նա ամեն ինչ անում է ժողովրդի աչքին երևալ «հին ու բարի» Նիկոլի դեմքով, երբ խոսում էր, կոկորդ պատռում, թե «ժող ջան, ձեզ խաբում ու թալանում են, ես, որ գամ՝ սաղ կդզեմ»: Ժողովրդի աչքին «մեր Նիկոլն է» արտահայտության մեկնարկը տվեց, իսկ կատարվածի, ողջ բացթողումների ու մեղավորության թեման «գցեց» երեկ աշխատանքից ազատվածների գրպանը:
Հիմա՝ այս «չիստկայից» հետո, երբ առաջիկայում կսկսի խոսել ընտրություններից, անամոթաբար կգնա, կկանգնի մարդկանց առաջ ու կասի՝ «ձեր ցավը տանեմ, ես մենակ ի՞նչ կարայի անեմ, հենա տեսաք չէին աշխատում՝ գործից հանեցի, ես ինչքա՞ն կարայի հանդուրժեմ էդ բարդակը»: Այնինչ, այդ բարդակը նա սարքել էր սեփական ձեռքերով:
Ահա այս քայլերի փայլուն կոմբինացիայից հետո, բա դարձյալ մի 55% ձայն կգմփցնի ու քթի տակ կխնդա բոլորիս վրա»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան