Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.

«Չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի»․ Ռուբեն Մելիքյան

44
Այսօր, 14:24
«Չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք՝ «ավելի հավասար են»։ Զորօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։ Նա ոչ միայն կարիերիզմի ու անսկզբունքայնության գրոսմայստեր է, այլև դեմագոգիայի գծով օլիմպիական չեմպիոն։
Թե բա՝ «ստիպված եմ եղել դիմել վիրահատական միջամտությունների»…
Ի՞նչ է «վիրահատական միջամտությունը»։ Չարիքը կոշտ ձևով հեռացնելու գործողություն։ Իսկ դու ի՞նչ ես արել։ Հեռացրել ես լավագույններին, իսկ վատագույններին չես կպել։
Անուննե՞ր։ դատավոր Զարուհի Նախշքարյան, դատավոր Դավիթ Հարությունյան, դատավոր Արշակ Վարդանյան, և այլն, և այլն, և այլն։
Կարճ ասած, սա այն քիչ դեպքերից է, որ ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան