«Անդրեասյանի հայտարարության տեքստն ամբողջությամբ սկանդալ է»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԲԴԽ նախագահը հայտարարում է հեռանալու մասին, ընդ որում շեշտում, որ հեռանում է առանց սկանդալի: Մինչդեռ, հեռանալու մասին նրա հայտարարության տեքստն ինքնին ըստ էության ամբողջությամբ սկանդալ է: Օրինակ, նա հայտարարում է՝ «իհարկե, այս շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն ինձ վստահելու համար շնորհակալ եմ օրենսդիր ու գործադիր թևերին՝ Վարչապետի գլխավորությամբ»: Բացում ենք Սահմանադրությունը, որտեղ ԲԴԽ կազմավորման և առավել ևս ԲԴԽ նախագահի նշանակման գործում գործադիր իշխանությունն ու վարչապետը չունեն ոչ մի դեր և իրավասություն: ԲԴԽ-ն անկախ պետական մարմին է, որի նախագահին իրենց կազմից ընտրում են խորհրդի անդամները: Խորհուրդը ձեւավորվում է դատարանների ընդհանուր ժողովի եւ ԱԺ ընտրած հինգական թեկնածուներից: Մինչդեռ, ԲԴԽ նախագահը, որին իրենց կազմից ընտրում են ԲԴԽ անկախ անդամները՝ համենայն դեպս ըստ Սահմանադրության, «շատ ծանր, բայց կարևոր պաշտոնն» իրեն վստահելու համար շնորհակալություն է հայտնում գործադիր իշխանությանը՝ վարչապետի գլխավորությամբ: Դրանով իսկ նա փաստացի հաստատում է, որ, թեև Սահմանադրությամբ ԲԴԽ անկախ պետական մարմին է, բայց այդ պաշտոնի հայտնվելու համար պետք է ունենալ նշանակովի գործադիր իշխանության հավանությունը: Այդ անուղղակի խոստովանությունը սկանդալ չէ, բա ի՞նչ է: Թեև, Հայաստանում իհարկե դա անշուշտ շատ վաղուց սկանդալ չէ, այլ օրինաչափություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
Համացանցի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդին
5900:54Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին ազատել է WhatsApp-ի նամակներով
4300:24«Ի՞նչ է կատարվում». Արսեն Բաբայան
51Երեկ, 23:30ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. աշխատանքից կազատվի նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. աղբյուր
49Երեկ, 23:24ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից. աղբյուր
97Երեկ, 23:12ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Արգիշտի Քյարամյանին. ԶԼՄ
96Երեկ, 22:49