Հայկ Կոնջորյանը՝ պաշտոնանկությունների մասին
Պաշտոնանկությունները համատարած դժգոհությունների պատճառո՞վ են, թե՞ նախընտրական էլեմենտներ են պարունակում։ Հարցն ԱԺ ճեպազրույցի ժամանակ ուղղվեց ՔՊ-ական պատգամավորներին․ «Վարչապետը գրառում է կատարել այդ մասով, ուրբաթ օրն էլ Կառավարության նիստի ժամանակ դատաիրավական համակարգի վերաբերյալ հայտնել է իր դժգոհությունները, ասել է, որ որոշումներ է կայացնելու և որոշում է կայացրել»,-պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, որ դատաիրավական համակարգի վերաբերյալ դիտարկումները՝ նաև վարչապետի կողմից, նոր չեն, բազմիցս հրապարակային խոսվել է․ «Մարդիկ ունեն արդարության պահանջ։ Կան բացթողումներ և չարված գործեր, և վարչապետը շատ հստակ խոսեց այդ մասին։ Պաշտոնանկություններն այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն են, որին պետք է նայել համակարգային և կադրային տեսանկյունից, ոչ թե՝ ներքաղաքական և, ինչպես դուք նշեցիք, նախընտրական»,- ասաց Կոնջորյանը։ |
Համացանցի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդին
5900:54Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին ազատել է WhatsApp-ի նամակներով
4300:24«Ի՞նչ է կատարվում». Արսեն Բաբայան
51Երեկ, 23:30ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. աշխատանքից կազատվի նաև ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը. աղբյուր
49Երեկ, 23:24ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ազատվել է աշխատանքից. աղբյուր
97Երեկ, 23:12ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Արգիշտի Քյարամյանին. ԶԼՄ
96Երեկ, 22:49