«Երևանի մանկապարտեզներին մատակարարված հավի մսի և սերուցքային կարագի մեջ հայտնաբերվել են մանրէներ». Աննա Գևորգյան
«Հոկտեմբերի 30-ին վերահսկողության վարչության կողմից «ՀՀ ՍԱՏՄ հանրապետական անասնաբուժական սանիտարական և բուսասնիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիայում փորձարկման է ներկայացվել հավի կրծքամիս, որը մատակարարվում է «Սիսիանի հաց» ՍՊԸ-ի կողմից: 05.11.2024թ. լաբորատորիայի ներկայացրած կրծքամսի համար տրված եզրակացության արդյունքում արձանագրվել է անհամապատասխանություն, այն է՝ լիստերիա մոնոցիտոգենես տեսակի բակտերիայի առկայություն»,- նշեց Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Գևորգյանը: «Ձեռնարկվել են անհապաղ միջոցներ՝ ողջ խմբաքանակի օգտագործումը դադարեցնելու և հետ հավաքելու ուղղությամբ: 06.11.2024-ի դրությամբ Երևանի 146 մանկապարտեզներում առկա էր 3000կգ հավի կրծքամից և 850կգ հավի ազդրամիս: Այս գործընթացին զուգահեռ նոյեմբերի 5-ին մանրէաբանական փորձարկման է ներկայացվել նաև սերուցքային կարագի չորս նմուշ: Հիշյալ սննդամթերքը Երևանի բոլոր մանկապարտեզներին մատակարարում է «Դեագա» ՍՊԸ-ն: Փորձաքննությամբ պարզվել է, որ կա անհամապատասխանություն, մասնավորապես՝ մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ: Երևանի 142 մանկապարտեզներում առկա էր 2270 կգ սերուցքային կարագ: Միջոցներ են ձեռնարկվում ամբողջը հավաքելու նպատակով»,- ասաց Գևորգյանը։ |
«Ինչպե՞ս է հնարավոր հայրենաՏիրության մասին դասեր տալ, բայց սեփական զավակներին փախցնել հայրենիքից». Կարեն Հովհաննիսյան
1203:12«Մի տանջիր քեզ, անխուսափելի է». Վլադիմիր Մարտիրոսյան
3902:00«Բոլորն օգտագործվելու են, դրվելու են մի կողմ». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
4101:18«Պաշտոնանկություններից հետո մարդ ու կնիկ մասնակցում են Գեղարքունիքի փոխմարզպետի հարսանիքին». «Մակարյան Նյուզ» (տեսանյութ)
5701:12«Զանգվածային մատաղ էլ տեսանք». Էդգար Ղազարյան
6000:00Ցուցարարները վրաններ են տեղադրել Թբիլիսիում
88Երեկ, 22:12