Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.

«Ինչպե՞ս է հնարավոր հայրենաՏիրության մասին դասեր տալ, բայց սեփական զավակներին փախցնել հայրենիքից». Կարեն Հովհաննիսյան

39
Այսօր, 03:12
«Ինչպե՞ս է հնարավոր հայրենաՏիրության մասին դասեր տալ, բայց սեփական զավակներին փախցնել հայրենիքից». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խնդրում եմ, ինձ բացատրեք հասկանամ, թե ինչպես է հնարավոր, որ․
- ՀայրենաՏիրության, ՀայրենաՍիրության մասին բարձր ամբիոններից խոսել, դասեր տալ, բայց սեփական զավակներին փախցնել և թույլ չտալ, որ տեր լինեն Հայրենիքին,
- ՀայրենաՏիրության, ՀայրենաՍիրության մասին երգեր երգել, գրել, ոգևորել, Հայրենիքին տեր չլինողներին խարազանել, բայց սեփական զավակներին փախցնել ու թույլ չտալ, որ տեր լինեն Հայրենիքին․․․
Բացատրեք խնդրում եմ, այդ ինչպե՞ս․․․ Բացատրեք խնդրում եմ այնպես, որ ես ընկալեմ դա»: