Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 17 նոյեմբերի, 2024 թ.

«Հայ-ամերիկյան հարաբերության իրական ինդիկատորը». Հակոբ Բադալյան

39
Այսօր, 19:42
«Հայ-ամերիկյան հարաբերության իրական ինդիկատորը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի ընկալումների գերակշռող մասը շատ մերձ է այն տրամաբանությանը, որով մեզանում ընկալվել էր Թրամփի հեռախոսազանգը Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին՝ դեռևս նոյեմբերի 5-ից առաջ:
Խոսքը բացարձակապես նույնական ընկալման մասին չէ, և այդպես չէր էլ կարող լինել:
Պարզապես մենք հայ-ամերիկյան հարաբերության մասին մեր պատկերացումներում մի տեսակ «չենք նկատում» Ամերիկան: Մենք այդ հարաբերությունը գերազանցապես կառուցում ենք մեր պրիզմայով: Իհարկե, դա տարօրինակ չէ, չէ՞ որ այդ հարաբերությունը մեզ համար կարևոր է հենց այդ համատեքստում:
Բայց, երբ մենք մեր պրիզման չենք համադրում ամերիկյանի հետ, մենք ստանում ենք գեղեցիկ խոսքեր, փաթեթներ, զանազան օգնություններ, բայց գրեթե զրո խորք:
Իսկ խորքը ներդրումային ծրագրերն են:
Այդ իմաստով, հայ-ամերիկյան գործակցության հիմնարար փաստաթուղթը 2015 թվականին ստորագրված ներդրումների փոխադարձ պաշտպանության փաթեթն է: Այն ստորագրվել է 2015 թվականի մայիսին, երբ Սերժ Սարգսյանն այց է կատարել Վաշինգթոն, որտեղ նաեւ տեղի ունեցավ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հոգևոր արարողություն՝ Վաշինգթոնի գլխավոր տաճարում, այն ժամանակ փոխնախագահ Բայդենի մասնակցությամբ:
Այդ այցի շրջանակում էլ ստորագրվեց ներդրումների պաշտպանության մասին համաձայնագիրը:
Ուզո՞ւմ եք գնահատել հայ-ամերիկյան հարաբերության «կորը» ըստ էության, իր գործնական տրամաբանությամբ ու որակով, չափեք, թե ինչ զարգացումներ են եղել այդ դաշտում, եղել են, թե ոչ: Դա է հայ-ամերիկյան հարաբերության իրական ինդիկատորը:
Մնացյալը, ասում՝ խոսում ենք»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան